Hublot և Ferrari ժամացույցների և ավտոմեքենաների արտադրության առաջատար ընկերությունները միացրել են ջանքերը և իսկական իրարանցում առաջացրել:
Ժամացույցների նոր հավաքածուն հենց այդպես էլ կոչվում է՝ Big Bang Ferrari: Այն սահմանափակ քանակությամբ է թողարկվելու: Մոդելների շարքում կարելի է առանձնացնել Big Bang Ferrari Red Magic Carbon և Big Bang Ferrari King Gold Carbon մոդելները:
King Gold Carbon մոդելները յուրահատուկ են այն պատճառով, որ դրանք միակն են աշխարհում, որ արտադրված են 18-կարատանոց ոսկուց՝ մեխանիկական վնասվածքներից պաշտպանող դիմացկուն կորպուսով: Երկու մոդելն էլ հագեցած են UNICO ժամացույցների հատուկ մեխանիզմով: Այս նորարարական սարքը ամբողջությամբ արտադրվում է Hublot-ի գործարաններում:
Ժամացույցների կապիչները կարմիր կամ սև կաշվից են պատրաստված:
Red Magic Carbon-ը կթողարկվի 1000 օրինակով, իսկ King Gold Carbon-ը՝ 500: Սև կերամիկայից պատրաստված Big Bang Ferrari-ն կթողարկվի 1000 օրինակով:
Թե որքան են գնահատում իրենց արտադրանքը այս ընկերությունները՝ դեռ հայտնի չէ:










































