Sunday, 07 06 2026
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար

Կիպրոսի փրկության ծրագիրը պետք է մարտի վերջին պատրաստ լինի. Եվրոպական կենտրոնական բանկ

Այսօր «Հանդելսբլատ» թերթին տված հարցազրույցում Եվրոպական կենտրոնական բանկի անդամ Յորգ Ասմուսենն ասել է, որ Կիպրոսին օգնելու ծրագիրը պետք է պատրաստ լինի ընթացիկ տարվա մարտի վերջին:

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում Կիպրոսի համար միակ ելքն արտաքին ֆինանսական աջակցությունն է: Նա հայտարարել է, որ առանց այդ օգնության երկիրը կկանգնի ֆինանսական սնանկության առաջ: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է Կիպրոսի պարտքերի մաս-մաս փրկություն, Ասմուսենն ասել է, որ հարկավոր է քննարկել հնարավոր բոլոր տարբերակները և կշռադատել դրանց բոլոր թերություններն ու առավելությունները: Կիպրոսի իշխանությունները պայմանականորեն նոյեմբերի վերջին միջազգային վարկատուների «եռյակի»` Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցրել էին 17,5 մլրդ եվրոյի տրամադրումը: Սակայն Կիպրոսի ԵՄ գործընկերները հարցի վերջնական որոշման կայացումը մի շարք խնդիրների պատճառով, հիմնականում՝ պարտքի մարման հնարավորության հետ կապված, անորոշ ժամանակով հետաձգեցին:

Բացի դա, Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում հանկարծակի կասկածներ են առաջ եկել Կիպրոսի` փողերի լվացման կենտրոն լինելու հարցում, ինչը իշխանությունները կտրականապես հերքել են` հղում կատարելով միջազգային և եվրոպական այնպիսի կազմակերպությունների գնահատականների վրա, որոնք զբաղվում են փողերի լվացման հարցերով: Սակայն գերմանացի քաղաքական գործիչները՝ թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր, պահանջում են կիպրական բանկային համակարգի խնդրի լուծման թափանցիկություն, հակառակ դեպքում Բունդեսթագը Նիկոսիային օգնություն տրամադրելու փաթեթին կողմ չի քվեարկի: Փորձագետները նման մեղադրանքները համարում են քաղաքականացված` հաշվի առնելով Բունդեսթագում սեպտեմբերին կայանալիք ընտրությունները:

Սրա հետ կապված՝ Ասմուսենը հայտարարել է, որ եթե կարծում են, որ Կիպրոսին օգնելու ծրագրի հաստատումը հետաձգվելու է մինչև սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք Բունդեսթագի ընտրությունները, ապա նման բան անհնար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում