«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Կալյարի»-ի դեմ խաղից հետո մեկնաբանել է իր թիմի խաղը:
«ԱՆզիջում պայքար էր ընթանում: Առաջին կեսում մենք լավ էինք խաղում, սակայն նախքան ընդմիջում Իբարբոն կարողացավ բացել խաղի հաշիվը: Խաղացողներին չէր խանգարի արթնանալ, քանի որ մենք զիջեցինք խաղակեսը 40 վայրկյանում:
Երկրորդ կեսում մենք նորից սկսեցինք լավ խաղալ ու 11 մետրանոցից հետո նույնիսկ կարող էինք հաղթել: Ցավոք, մեր խաղացողները ճիշտ ժամանակին չէին գործում: Մեզ սրությունն էր պակասում:
«Միլան»-ը վերադառնում է տուն շատ լավ թիմի դեմ խաղում մեկ միավոր վաստակելուց հետո», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:





































