Ավելի քան 30 մլն մարդ Հնդկաստանի հյուսիսում գտնվող Գանգես և Յամուն գետերում կմասնակցի ջրամաքրման կրոնական արարողությանը, որը կատարվում է ի պատիվ Կումբխա-մելի: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Զանգվածային ուխտագնացությունը կատարվում է 12 տարին մեկ, իսկ այս արարողությունը համարվում է մեծ Կումբխա-մելի, որը տեղի է ունենում 144 տարին մեկ, և դա է պատճառը, որ իշխանությունները գրանցել են մասնակցության ռեկորդային ցուցանիշ: Ընդհանուր առմամբ՝ այս տարի տոնակատարությանը կմասնակցի մինչև 100 մլն մարդ:
Զանգվածային ջրամաքրումը խորհրդանշում է հոգու և մարմնի մաքրագործում: Մասնակիցներից մեկը նշել է, որ հավատում է, թե գետում ջրամաքրումը կմաքրագործի իրեն մեղքերից, կպաշտպանի իր ընտանիքին:
Զանգվածային ուխտագնացությանը, անվտանգության նկատառումներից ելնելով, ներգրավվել են 30 հազար ոստիկաններ, զինվորականներ և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Տոնակատարության սկզբից ավելի քան 150 հազար մարդ դիմել է բժշկական օգնության:
1954 թ. տոնակատարության ժամանակ խուճապի զոհ է դարձել ավելի քան 800 մարդ, իսկ 2003 թ.՝ 39 մարդ:










































