Վիտամին С-ի մեծ չափաքանակների պարբերաբար ընդունումը կարող է երիկամներում քարեր առաջացնել: Այսպիսի եզրահանգման են եկել Շվեդիայի Karolinska Institute-ի փորձագետները:
Շվեդ գիտնականները ուսումնասիրել են երիկամաքարային հիվանդությամբ տառապող 23 355 տղամարդկանց բժշկական քարտերը: Պարզվել է, որ նրանք, ովքեր մեծ չափաբաժնով վիտամին С են ընդունել, ավելի շատ են բախվել երիկամների քարերի խնդրին:
Իսկ ահա սովորական մուլտիվիտամինների կազմի մեջ մտնող վիտամին С-ի չափաբաժինը այդպիսի խնդիրներ չի առաջացել: Երիկամների քարերը օրգանիզմում բյուրեղների տեսքով ափոններն են, որոնք առաջանում են միզածորաններում, իսկ հաճախ նույնիսկ փակում են դրանք:
Փորձագետները հասուն մարդուն օրեկան 40մգ վիտամին С են խորհուրդ տալիս: Ավելի բարձր չափաբաժինները կարող են որովայնում ցավեր, դիարեա և մետեորիզմ առաջացնել: Նախկինում գիտությունը կարծում էր, որ վիտամին С օգտակար է մրսածության պրոֆիլակտիկայի համար, սակայն դրա ոչ մի լուրջ ապացույցը չկա:
Ապացուված է միայն, որ այս վիտամինը օգնում է կրճատել մրսածության տևողությունը, այնպես որ, այն հարկավոր է խել միայն հիվանդանալուց հետո:








































