Կահիրեն հայտարարել է, որ արդեն սկսել է մասնակցել Եմենում շիա գրոհայինների դեմ ռազմական օպերացիային: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Ի պատասխան կոչի, որը հղել է եղբայրական Եմենի Հանրապետությունը, և համաձայնելով այն դիրքորոշման հետ, որը գրավել են Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները`հաջակցություն Եմենում օրինականության, Եգիպտոսին անհրաժեշտ էր իր վրա պատասխանատվություն վերցնել և արձագանքել Եմենի ժողովրդի խնդրանքին, որպեսզի նրան վերադարձնի կայունությունը և արաբական ինքնությունը Եգիպտոսի զինված ուժերի`ռազմաօդային և ռազմածովային ուժերի միջոցով բոլոր սահմանադրական չափանիշներին հետևելուց հետո»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրները Եմենում ապստամբ հոուսիտների դեմ ռազմական գործողություն են սկսել:











































