«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնելուց հետո ընտանիքի և ընկերների հետ իր տանը մասնակցել է Բուն Բարեկենդանի առթիվ կազմակերպված ընթրիքին:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Պ. Հայրիկյանն ավելի ուշ կգնա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ շարունակելու բուժման կուրսը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում Տպագրիչների փողոցի 9 շենքի բակում անհայտ անձը կրակել էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:
Հայրիկյանի դեմ մահափորձի գործով կան ձերբակալվածներ:








































