«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին այսօր բանակցություններ է վարել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեի գործակալ Ալեսանդրո Մոջիի հետ:
Corriere della Sera-ի փոխանցմամբ՝ իտալացի հարձակվողը, որի ելույթներից դժգոհ է դորտմունդյան ակումբի մարզչական շտաբը, կարող է մարզական կարիերան շարունակել «Միլան»-ում:
25-ամյա հարձակվողը «Բորուսիա»-ի կազմում հանդես է գալիս 2014թ. հուլիսից: Նա «Բորուսիա»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման՝ խփելով 3 գոլ ու կատարելով 1 գոլային փոխանցում:






































