Sunday, 12 07 2026
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է

Ժողով անողը միշտ էլ ժողով է անելու, նրանից զանգ կախել չսպասեք. Արամ Զ. Սարգսյան

Միշտ կողմնակից եմ եղել պետության և հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծումները հանդիպումների և քննարկումների միջոցով գտնելուն, այնուհանդերձ, վարչապետների ակումբի գաղափարը տեղին ու ժամանակին կհամարեի, եթե Հայաստանում խորհրդարանական կառավարում լիներ, եթե 200-300 տարվա պետականություն ունենայինք, եթե լինեին պատմության մեջ իրենց անունը գրած տասնյակ վարչապետներ՝ իրենց հաստատած ավանդույթներով, եթե նախկին ու ներկա իշխանությունների միջև գործեր պետականության գիտակցության գերակայությունը, եթե նրանք իրոք միմյանց ասելիք ունենային ու այդ ասելիքը կարևոր լիներ հանրության համար:

Գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանին համարելով Հայաստանի Հանրապետության բոլոր խայտառակ ընտրությունների և դրանցում իրականացված կեղծիքների, պետական ունեցվածքի փոշիացման և թալանի, զբաղեցրած պաշտոնները սեփական նյութական ու քաղաքական նեղ շահերին ծառայեցնելու, օլիգարխիկ և քրեական համակարգի ձևավորման և խրախուսման պատասխանատուներից մեկը՝ չեմ հավատում նրա ազնիվ մղումներին ու անկեղծությանը, հետևաբար մերժում եմ նրա հրավերը:

Համոզված եմ, որ վարչապետների ակումբը Հովիկ Աբրահամյանի համար հերթական PR ակցիա է՝ ինչպես պաշտոնավարման առաջին օրից գիշերօթիկ գնալը, տարբեր հարցերով բողոքող ցուցարարներին հանդիպելը, խոստումներ տալը և չկատարելը:

Եվ ընդհանրապես՝ ո՞րն է նրա ստեղծած ակումբին անդամակցելու իմաստը: Ինքնարտահայտման խնդիր երբեք չեմ ունեցել, միշտ կարողացել եմ իմ ասելիքն ասել ու պաշտպանել, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական հարթակը համարում եմ ավելի բարձր ու արդյունավետ հարթակ՝ որոշումներ ընդունելու ու իրագործելու համար, քան վարչապետական որևէ ակումբ, որտեղ քննարկվող խնդիրները լուծման տեսակետից այնքան արդյունավետություն են ունենալու, որքան Հանրային խորհրդում քննարկվողները՝ առաջին վարչապետի գլխավորությամբ:

Հարգանքով վերաբերվելով ՀՀ վարչապետի պետական ինստիտուտին և այսօր հրավերին արձագանքած նախկին վարչապետների անկեղծ մղումներին, բարեկամաբար ասում եմ՝ հանգիստ վայելեք ձեր սուրճն ու թեյը, հուշեր պատմեք միմյանց՝ ո՞վ՝ ու՞մ, ե՞րբ՝ ի՞նչ ասաց, ինչպես փրկեց երկիրը՝ հակառակ բոլորի, ինձ կներեք, ես պարապ չեմ: Եվ վերջապես՝ ժողով անողը միշտ էլ ժողով է անելու, նրանից զանգ կախել չսպասեք:

Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ
ՀՀ վարչապետ 1999-2000 թթ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում