The BFG ֆիլմից հետո, որի թողարկումը նշանակված է 2016 թ. ամռանը, Սթիվեն Սփիլբերգը կսկսի Էռնեստ Քլայնի համանուն վեպի հիման վրա «Պատրաստվի թիվ մեկ խաղացողը» (Ready Player One) գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումները: Այդ ֆիլմի աշխատանքները վերահսկում է Warner Bros ստուդիան, Comingsoon պարբերականը:
Քանի որ The BFG-ն արտադրության վերջին փուլում է, ամենայն հավանականությամբ, ռեժիսորը նոր ֆիլմի նկարահանումները սկսի 2016 թ. վերջին: Ֆիլմի համար սցենար կպատրաստի «Իքս մարդիկ» և «Վրիժառուները» ֆիլմերի հեղինակ Զաք Պենը:
Քլայնի ստեղծագործության իրադարձությունները տեղի են ունենում ոչ հեռու ապագայում, գլոբալ ճգնաժամի ժամանակ: Մարդկության զգալի մասը փորձում է ճնշող իրականությունից թաքնվել ՕԱԶԻՍ կոչվող վիրտուալ ուտոպիայի մեջ, որտեղ յուրաքանչյուրն իդեալական այլընտրանքային կյանքի հնարավորություն է ստանում: Ուեյդ Ուոթս անունով գլխավոր հերոսը որոշում է մասնակցել վիրտուալ քվեսթին, որի հաղթողը կստանա ՕԱԶԻՍ-ի մահացած հիմնադրի հսկայական կարողությունը: Հերոսը ստիպված է լինում բախվել մրցակիցների հետ, որոնք պատրաստ են ամեն ինչի բաղձալի մրցանակը ստանալու համար:
BFG ֆիլմը, որի վրա ներկայումս աշխատում է եռակի օսկարակիր ռեժիսորը, նկարահանվում է անգլիացի գրող Ռոալդ Դալի գրքի հիման վրա: Սյուժեի հիմքում պատմություն է այն մասին, թե ինչպես են երիտասարդ աղջիկը, Անգլիայի թագուհին և BFG անունով ռոբոտը մեկնում ճամփորդության մարդակերների ներխուժմանը վերջ տալու համար:




































