Sunday Mirror-ի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով հունիսին պետք է մասնակցի նախագահական ընտրություններին, պատրաստվում է աղմկահարույց ձեռքբերումներ ունենալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հաղորդվում է, որ «արքայական ակումբ»-ը մոտ 100 մլն ֆունտ կծախսի նոր խաղացողների իրավունքների ձեռքբերման նպատակով:
Ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներն են՝ «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան, «Նապոլի»-ի հարձակվող Էդիսոն Կավանին և «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Գարետ Բեյլը:
Նշենք, որ ավելի վաղ «Նապոլի»-ի նախագահ Աուրելի Դե Լաուրենտիսը հայտարարել էր, որ չի վաճառի Կավանիի իրավունքները «Ռեալ»-ին 50 մլն եվրոյի դիմաց:









































