Պերուում տղամարդը, որին ընտանիքը մահացած էր համարում և պատրաստվում էր թաղման արարողություն անցկացնել, ողջ ու առողջ հայտնաբերվել է տեղի շուկայում ձուկ ուտելիս:
Խառնաշփոթն առաջացել է, երբ վերջինիս զարմիկը Իկիտոս քաղաքում մարմինը ճանաչելիս մահացածին շփոթել է նրա հետ:
Տեղական իշխանություններն այժմ փորձում են պարզել, թե ում էին ուզում թաղել «հանգուցյալի» փոխարեն,- հաղորդում է BBC-ն:







































