Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և նրա թիմի հետ փետրվարի 11-ին նստել սահմանադրական փոփոխությունների և երկրի զարգացման այլ հարցերի շուրջ երկխոսության: Պետության ղեկավարի հայտարարությունը հրապարակվել է Facebook-ի նրա էջում:
«Մենախոսությունների և հեռուստաէկարաններից հայտարարությունների դադարեցման և կոնկրետ հարցերի շուրջ քննարկում սկսելու համար իմ և իմ վարչակազմի ներկայացուցիչների հետ երկխոսության եմ հրավիրում վարչապետին և նրա թիմին»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Պետության ղեկավարը վստահեցրել է, որ բանակցությունները կսկսվեն վարչապետի կողմից իր առաջարկն ընդունվելուց ամնիջապես հետո: Նա պատրաստակամություն է հայտնել զուգահեռաբար ելույթ ունենալ խորհրդարանում և դիմել հանրությանը:
Երեկ երեկոյան կառավարության մամլո ծառայությունը հրապարակել էր Իվանիշվիլիի հայտարարությունը, որում նա պատաստակամություն էր հայտնել նախագահի հետ կառուցողական համագործակցության՝ Սահմանադրության և օրենքի գերակայության սկզբունքների պահպանման դեպքում:







































