Լուսնային օրացույցով օձի տարին պաշտոնապես իր իրավունքների մեջ կմտնի փետրվարի 10-ի գիշերը. Չինաստանում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Հյուսիսային Կորեայում, Մալայզիայում, Թաիլանդում, Սինգապուրում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում նշում են Գարնան տոնը: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Այս տարի Չինաստանում տոնակատարությունները համեստ կլինեն. Պեկինում օդի աղտոտվածության պատճառով հրավառություն գրեթե չի լինի: Բացի դրանից՝ տնտեսական խնդիրների ֆոնին շատ ընկերություններ խնայողություններ կանեն:
Նոր տարվա առիթով պաշտոնական ոչ աշխատանքային օրերը Չինաստանում կշարունակվեն մինչև փետրվարի 16-ը, սակայն տոները կավարտվեն դրանից մեկ շաբաթ անց:










































