Monday, 22 06 2026
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ

Գաղափարական մոլորություն

Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին գնահատականների և դատողությունների պակաս կարծես թե չկա:

Այդ շարքում բավական զգալի տեղ են գրավում տեսակետներն այն մասին, որ Հայաստանում ընդդիմության հաջողության, այսինքն` իշխանության ընտրակեղծարարության դեմն առնելու ունակ հասարակական շարժում ձևավորելու համար պետք է ձևավորել գաղափարական ընդդիմություն:

Առաջին հայացքից դա բավական ռացիոնալ և նույնքան, իսկ գուցե ավելի գեղեցիկ ձևակերպում է, որը մերժելը գործնականում անհնար է: Անշուշտ, գաղափարական ընդդիմությունը եթե ոչ անհրաժեշտ, ապա գոնե շատ ցանկալի մի երևույթ է: Բայց արդյո՞ք այդ հանգամանքն է, որ այսօր պակասում է Հայաստանում ընդդիմության հաջողության համար: Հազիվ թե: Բանն այն է, որ եթե խոսք է գնում հայաստանյան իրավիճակի և ելքերի մասին, ապա թերևս լավ ելք կամ ռացիոնալ ելք առաջարկելու համար պետք է նախ ռացիոնալ պատկերացնել առկա իրավիճակը, հասկանալ, թե ի՞նչ է ցանկանում հասարակությունն այդ իրավիճակում, ո՞րն է հասարակությանը հուզող ամենաբարդ խնդիրը: Այդ իմաստով, երբ փորձում ենք անգամ մի թեթև հայացք նետել իրականությանը, ապա տեսնում ենք, որ գաղափարի բացակայության խնդիրը չէ, որ հասարակությանն այսօր հուզում է: Անկախության տարիներից ի վեր Հայաստանի հասարակությունը լսել, տեսել ու թերևս հասկացել է մի պարզ բան, որ գաղափարները ոչինչ են, եթե չեն գտնվում համապատասխան անձանց ձեռքում: Դրա վկայությունը Հայաստանում գրեթե բոլոր տեսակի գաղափարների վարկաբեկումն է:

Դրանից բացի, հասարակությանը այսօր հուզում է մի խնդիր` Հայաստանում օրինականության և իրավականության խնդիրը: Դրանից ավելի էլ ի՞նչ գաղափարի մասին է խոսքը: Հետևաբար, հասարակությունն ունակ է համախմբվելու և գնալու այն ուժի հետևից, որը կմատուցի այդ խնդիրը լուծելու գործնական առաջարկների փաթեթ: Ընդ որում` շատերի մոտ այդ փաթեթը նույնացվում է հեղափոխական ծրագրի հետ: Դա ամենևին այդպես չէ: Հասարակությունը միայն հեղափոխություն չէ, որ պահանջում է ընդդիմադիր ուժից: Հանրությունը պահանջում է ընդամենը հետևողականություն, արժեքային և բովանդակային ադեկվատություն և հետևողականություն սեփական կարգախոսների հանդեպ: Հասարակությունը այժմ ունի գործնական լուծումների, ոչ թե ինչ-որ գաղափարների պահանջարկ:

Ելակետային հենքն այս իմաստով պետք է դառնա նախ երկրում սահմանադրական կարգ, օրինական և իրավական միջավայրի հաստատումը, որտեղ օրենքն ու իրավունքը կլինեն որոշիչը ցանկացած հարցում, նոր հետո միայն անցնել զարգացման գաղափարական ուղղությունների շուրջ մրցակցության: Բանն այն է, որ ներկայումս հասարակությանը մարտահրավեր է նետել ոչ թե սխալ, թերի, ժամանակավրեպ գաղափարը, այլ անօրինականությունը, անիրավությունը: Ընդ որում` դա այդ մարտահրավերի բավական մեղմ բնորոշումն է: Ընդ որում` այդ անօրինականությունն ու անիրավությունը սքողվում է, շղարշվում է գեղեցիկ գաղափարներով լցված ելույթներով: Իսկ այդ ելույթների մեջ որոշ գաղափարներ փաստացի այդքան էլ վատը չեն, որոշ դեպքերում նույնիսկ լավն են: Բայց երբ հերթը հասնում է իրական գործին, ապա տեսնում ենք, որ իշխանության զենքը ոչ թե գաղափարն է, այլ անօրինականությունն ու կամայականությունը, անիրավությունն ու անարդարությունը: Ուրեմն, բացի օրինականության և իրավունքի հաստատման «գաղափարից», ուրիշ էլ ի՞նչ գաղափար է, որ ունակ է ներկայիս մթնոլորտի և համակարգի դեմ ծավալել հասարակական լայն արձագանք ունեցող շարժում:

Հետևաբար, գաղափարական ընդդիմության ձևավորման մասին դատողությունները կամ ուղղակի բարի ցանկության ոլորտից են, կամ մոլորություն են, կամ էլ պարզապես հասարակությանը մոլորեցնելու փորձ են` այն իմաստով, որ մինչև չլինի գաղափարական ընդդիմություն, չի լինի ոչինչ: Դե իսկ թե ո՞րը կարող է լինել վերջին տարբերակի նպատակը կամ դրդապատճառը, թերևս այնքան էլ դժվար չէ կռահել: Թե Հայաստանում գաղափարական ընդդիմության ձևավորման մասին դատողություններից որը որ կատեգորիայի տակ է տեղավորվում` բարի ցանկություն, մոլորություն, թե «հայտնի նպատակներով» մոլորեցնելու փորձ, դա արդեն այլ խոսակցության թեմա է, որը թերևս առավել սուբյեկտիվ հարթություն է ենթադրում: Ինչպես որ այլ խոսակցության թեմա է նաև սահմանադրական կարգի հաստատման և օրինականության ու իրավունքի գերակայության հասնելու կարգախոսների վրա իրականացվող շարժման արդյունավետության հարցը: Օբյեկտիվ իրողությունը, թերևս, այն է, որ գաղափարական մրցակցության համար Հայաստանում չկա որևէ նախադրյալ, և նախևառաջ պետք է մտածել այդ նախադրյալը ստեղծելու մասին, քանի որ հակառակ պարագայում ստացվում է հայտնի ասացվածքը` «շունը հաչում է, քամին փչում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում