Ծննդաբերությունից ընդամենը երկու ամիս անց Ժիզել Բունդհենը բաց լողազգեստով հայտնվել է Հավայան կղզիների լողափերից մեկում՝ ցուցադրելով իր գեղեցիկ մարմինը:
2009թ-ին Ժիզելն ամուսնացել էր ամերիկյան ֆուտբոլի խաղացող Թոմ Բրեդի հետ: Զույգի առաջնեկը ծնվել էր նույն տարվա դեկտեմբերին: Իսկ 2012թ. դեկտեմբերի 5-ին սուպերմոդելի և նրա ամուսնու ընտանիքում հայտնվել էր երկրորդ երեխան՝ Վիվիան Լեյք Բրեդի անունով աղջնակը:










































