Չի հաստատվել նախօրեին Թբիլիսիի Ազգային գրադարանի մոտ տեղի ունեցած դեպքի մասնակիցներ Մելոր Բաչնաձեի և Միխաիլ Մեսխի տասը օրով ազատազրկման մասին տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացրել է «Պիրվելի» գործակալությունը՝ հղում կատարելով իրավապաշտպան Նինո Կակաբաձեին:
Ինչպես հայտնի է դարձել, անցած օրվա դեպքի երկու մասնակիցներն էլ տուգանվել են յուրաքանչյուրը 100 լարիով: Նրանք մեղադրվել են մանր խուլիգանության մեջ:
Ծեծկռտուքի մեկ այլ մասնակցի՝ պատգամավոր Չիորե Տակտակիշվիլու քիթը կոտրած Գեորգի Մամալաձեի ճակատագիրը դեռ հայտնի չէ:










































