Saturday, 04 05 2024
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը

«Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի վերջին խանութը փակվելու է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին սնանկացավ «Սթար» սուպերմարկետների ցանցը, որը, ըստ դատական վճիռների, 10 մլրդ դրամի պարտքեր ուներ տնտեսվարողներին: Այս մարդիկ մինչ օրս չեն ստացել իրենց գումարները: Ներկայում նոր «քցոցի» է սկսվել: «Մոսկվիչկա» առևտրային ցանցի տասնյակ մատակարարներն ամեն օր գալիս են «Բիզնես-լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի գրասենյակի մոտ, հերթ կանգնում: Նրանք բոլորն իրար դեմքով ճանաչում են: Ոչ մի հույս չկա, որ գործարարների կորուստները կվերականգնվեն: «Մեծածախ առեւտրի ոլորտում մենք շատ ժամանակ աշխատում ենք ազնիվ խոսքին ապավինելով, քանի որ չկան կորուստներից երաշխավորելու իրավական մեխանիզմներ»,- ասում է «Բիզնես-լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի պարտատերերից մեկը՝ գործարար Լևոն Ֆարմանյանը, որը զբաղվում է կաթնամթերքի ներմուծմամբ եւ մեծածախ առեւտրով: Նա վստահեցնում է, որ իր տարեկան շրջանառության մոտ 10 տոկոսը կորցնում է անբարեխիղճ բիզնեսի պատճառով, եւ այս իրավիճակը համատարած է: «Ես ունեմ մի տասնյակ սուբյեկտների հետ կապված դատական վճիռներ, որոնցով սահմանված է բռնագանձում, բայց հնարավոր չէ բռնագանձում իրականացնել, որովհետև հարկադիրն ասում է՝ չկա այդ սուբյեկտը կամ էլ ունեցվածք չունի,- պատմում է գործարարը:- Կան դեպքեր, երբ մարդիկ մատակարարված ապրանքի դիմաց պարտքը չեն վճարում, անհետանում են, գոլորշիանում են: Եթե բանկը, օրինակ, տալիս է վարկ, ապահովում է այն գրավով, երաշխավոր է պահանջում, ունի պրոֆեսիոնալ անձնակազմ, գրագետ մոտեցում, բազմաթիվ լծակներ, նաեւ օրենսդրություն: Իսկ բիզնես դաշտում, բավականին սուր մրցակցության պարագայում, եթե որևէ սուբյեկտ փորձի խանութին թելադրել իր պայմանները, նրան անմիջապես կասեն՝ կներեք, դուք գնացեք, ուրիշը կգա, ինձ կխնդրի: Էս դաշտում մենք խնդրողի դերում ենք, քանի որ մեզ պետք է իրացման շուկա»:

Արդյոք հնարավոր չէ՞ պարտքերն ստանալ դատական ճանապարհով:

– Ցավոք, դատական գործընթացը ոչինչ չի տալիս: Դրա արդյունքում տվյալ ձեռնարկությունը ճանաչվում է սնանկ, բայց, որպես կանոն, երբ որ բանը հասնում է սնանկության, այդ պահին նա այլեւս ունեցվածք չի ունենում, և վերջ, գնաց ու կորավ: Մի ՍՊԸ կար, որը ժամանակին աշխատում էր Պռոշյան 2 հասցեում: Հիմա այստեղ այլ սուբյեկտ է աշխատում: Իմ խորին համոզմամբ, այնտեղ կար խարդախության փաստ: Իմանալով հանդերձ, որ դատական հեռանկարում ոչինչ չեմ ստանալու, դիմեցի դատախազություն, հիմնավորելով, որ այստեղ կա առնվազն խարդախություն: Ստացա քրգործ հարուցելու մերժում: Բանից պարզվեց, որ կա վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռ, որ իրավաբանական անձանց միջև տնտեսական վեճերը կարող են միայն քաղաքացիաիրավական հարթությունում լուծում ստանալ: Վճիռը, փաստորեն, պաշտպանում է կրիմինալը պատժից: Այս սողանցքը շատերի կողմից օգտագործվում է:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում