Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Հայաստանում դեռ գործում է զենքով հարց լուծելու քաղաքականությունը. Ահարոն Շխրմտյան

«Ընտրությունից ընտրություն Հայաստանում այսօրինակ անակնկալներ լինում են: Անշուշտ, պարոն Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը չես համեմատի 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հետ, բայց դարձյալ շատ վատ է, որ Հայաստանում դեռ գործում է զենքով հարց լուծելու քաղաքականությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում նման տեսակետ հայտնեց Լիբանանի «Արարատ» թերթի խմբագիր Ահարոն Շխրմտյանը:

«Նա, ով արել է այդ հանցանքը, անշուշտ, նպատակ է ունեցել խախտել ընտրությունների բնականոն ընթացքը:

Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս ընտրությունները համեմատաբար խաղաղ էին ընթանում, առանց բախումների, առանց լուրջ մրցակցության, և ինչ-որ մեկին հավանաբար դա բնավ դուր չէր գալիս: Ես շատ ուրախ եմ, որ պարոն Հայրիկյանն այնքան խոհեմություն ցուցաբերեց, որ չհետաձգեց ընտրությունների բնականոն ընթացքը:Միևնույն է՝ այն ուժերը, որոնք հրաժարվեցին ընտրապայքարից, այլևս ժողովրդի մոտ չունեն այն վստահությունը, որն ունեին նախկինում»:

Ա. Շխրմտյանը նաև նշեց, որ Սփյուռքն այսօր որևէ ակնկալիք չունի նախագահական ընտրություններից, որովհետև, ինչպես միշտ, հնչում են խոստումներ, ներկայացվում են ծրագրեր, որոնց ոչ մի տոկոսը իրականություն չի դառնում. «Ես գիտեմ, որ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում կար հասարակության մի լայն շերտ, որը սպասում էր փոփոխությունների, որը սպասում էր գոնե մեկ հստակ ընդդիմադիր թեկնածուի առաջադրման: Հիմա ի՞նչ է ստացվում. 5 տարի շարունակ ինչի՞ համար պայքարեցին մարդիկ, այդ նո՞ր իմացան, որ ընտրություններն ընթանում են կեղծիքներով, մի՞թե այդքան բարդ էր համախմբվել գոնե մեկ թեկնածուի շուրջ, ինչո՞ւ ժողովրդին այսքան ժամանակ պահեցին սպասումների մեջ և ի վերջո չարդարացրին մարդկանց հույսերը:

Ես իսկապես ցավում եմ այն հիասթափության համար, որ իմ ժողովուրդը ստիպված եղավ ևս մեկ անգամ ապրել:

Այսօր, եթե Աստված չանի՝ մի բան պատահի նորից, ընտրությունները կընթանան այն սցենարով, որը և կանխատեսվում էր մինչև Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը՝ Սերժ Սարգսյանը ձայների մեծ տարբերությամբ կվերընտրվի»,-ասաց նա:

Մեր զրուցակիցը հույս է հայտնում, որ գոնե այս անգամ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը կիրականացնի իր նախընտրական ծրագրի գոնե մի մասը, որպեսզի դադարի արտագաղթը Հայաստանից, որպեսզի Հայաստանը վերջնականապես չդատարկվի:

«Գիտեք ինչ, արդեն բոլորն էլ այստեղ համակերպվել են այն մտքի հետ, որ Սերժ Սարգսյանը կվերընտրվի: Այնպես չէ, որ իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում ամեն ինչ հարթ է ընթացել, և նա արել է այն ամենը, ինչ խոստացել էր իր նախորդ ծրագրի մեջ:

Ես կարծում եմ, որ նա գոնե պետք է բարելավի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը:Նախագահն արդեն իսկ շահել է՝ որևէ ընդգծված ընդդիմադիր թեկնածու չկա, նա կարող է առանց լուրջ խոչընդոտների վերընտրվել և պաշտոնավարման գոնե երկրորդ շրջանում անել այն, ինչ պարտավոր էր անել նախորդ հինգ տարիներին:

Տեղյակ եմ նաև, որ Հայաստանում կան երիտասարդներ, ովքեր դատապարտված են իրենց քաղաքական հայացքների համար: Խնդրին շատ լավ ծանոթ չեմ, բայց ինչքան հասցրել եմ ծանոթանալ՝ տղաներն իրոք անմեղ են, այնպես որ՝ Սերժ Սարգսյանը պետք է վերջ տա մարդկանց հետապնդելուն իրենց քաղաքական հայացքների համար, ապահովի Հայաստանում մարդկանց բոլոր շերտերի՝ ոչ միայն երիտասարդների, խոսքի ազատությունը և ամենակարևորը՝ բարելավի երկրի սոցիալ-տնտեսական վիճակը»:

Ահարոն Շխրմտյանը նաև նշեց, որ ծանոթ է թեկնածուների ծրագրերին, սակայն նրանցից և ոչ մեկինը,նույնիսկ ՀՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ծրագիրը հավատ չի ներշնչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում