Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստիացնում է` նախագահության առաջին իսկ տարում պետբյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի երթուղին այսօր Գեղարքունիքի մարզն էր: Վարդենիսի կենտրոնում հավաքվածները ջերմորեն դիմավորել են թեկնածուին, իրենց գոհունակությունը հայտնելով նրան՝ մարդկանց հետ անմիջական ու անբռնազբոս շփման մեջ մտնելու, տեղերում հասունացած խնդիրները բարձրաձայնելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու համար:

«Մեր գերնպատակը մեկն է՝ երկրում ստեղծել նպաստավոր միջավայր, որպեսզի վարդենիսցին, մարտունեցին, քյավառցին, գյումրեցին, սիսիանցին, բոլոր-բոլոր մեր հայրենակիցները սեփական հայրենիքում արժանապատիվ աշխատանքով վաստակեն իրենց հանապազօր հացը: Դրան մենք միասին կհասնենք կոռուպցիան, մենաշնորհները, հովանավորչությունը արմատախիլ անելու, գյուղատնտեսության ու արդյունաբերության զարգացումը խթանելու, ընտանեկան ձեռներեցությանը զարկ տալու միջոցով: Այս ամենի շնորհիվ կապահովվի տարեկան առնվազն 10 տոկոս տնտեսական աճ, որի արդյունքից կօգտվեն յուրաքանչյուր հայ ընտանիք, յուրաքանչյուր հայաստանցի»,- իր ելույթում ասել է Հովհաննիսյանը:

Այնուհետև մարզի մի շարք ուրիշ բնակավայրերում՝ Մարտունիում, Գավառում, Սևանում, Ծովինարում, Վարդենիկում, Ներքին Գետաշենում և այլուր թեկնածուն նախընտրական իր ծրագրից ներկայացրեց ընտրողներին հետաքրքրող որոշ դրվագներ: Նա հավաստիացրել է, որ միանգամայն հնարավոր է նոր նախագահության առաջին իսկ տարում պետբյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ, ինչը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, մեծացնել գիտության ու կրթության, առողջապահության և պաշտպանության ֆինանսավորումը:

Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումները կաճեն շուրջ 6 անգամ, կստեղծվի 180 հազար նոր աշխատատեղ, էապես կավելանա նվազագույն աշխատավարձը և շուրջ 600 հազար քաղաքացի դուրս կգա աղքատությունից: «Սրանք օդից վերցված թվեր չեն, այլ մասնագիտորեն հիմնավորված վերլուծության արդյունք, որի գործնական ապահովումն ընդամենը քաղաքական կամք է պահանջում»,- Սևանում նշել է ՀՀ նախագահի թեկնածուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում