LinkedIn Corp. սոցիալական ցանցը յոթերորդ անգամ անընդմեջ ուրախացրել է ներդրողներին իր եռամսյակային ցուցանիշներով:
Ինչպես հաղորդում է Vedomosti-ն, ընկերության մաքուր շահույթը կազմել է 40.2 միլիոն դոլար կամ 35 ցենտ մեկ բաժնետոմսի համար, ինչը զգալիորեն գերազանցում է կանխատեսումները, որոնց համաձայն այն պետք է կազմեր 19 ցենտ մեկ բաժնետոմսի համար:
Միլիոնավոր նոր օգտատերերի շնորհիվ, որոնք աշխատանք կամ նոր աշխատակիցներ են փնտրում, ընկերության եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 81%-ով` մինչև 303.6 միլիոն դոլար:







































