Շաբաթ օրը Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, սկսվելու են տոնակատարություններ՝ ի պատիվ Մալթյան հնագույն կաթոլիկական շքանշանի, որը հիմնվել է 1113թ. փետրվարին, հաղորդում է BBC-ն:
Համապատասխան հանդերձանքով շուրջ հազար ասպետներ և տիկնայք կայցելեն տաճար, որտեղ կստանան Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի օրհնությունը:
Ներկայում «Մալթյան շքանշանը» հումանիտար խոշոր կազմակերպություն է, որն զբաղվում է բարեգործությամբ ոչ միայն քրիստոնեական, այլ նաև որոշ մուսուլմանական երկրներում, ինչպիսիք են՝ Սիրիան, Պակիստանը: