«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ իր թիմը շարունակում է սխալների ուղղում կատարել և կփորձի առաջիկայում թույլ չտալ նախորդ խաղերում թույլ տված սխալները:
Շրջանառվող լուրերի համաձայն` Բենիտեսի ճակատագիրը կախված է «Ուիգան»-ի դեմ խաղի արդյունքից:
«Յուրաքանչյուր շաբաթ մեզ համար կարևոր է: Պետք է չխնայենք մեր ուժերը ցանկացած խաղի ժամանակ: «Ուիգան»-ի դեմ հանդիպումը նույնպես կարևոր է, ինչպես նաև մրցաշրջանի մնացած բոլոր այլ խաղերը:
Մենք կարող էինք հաղթել բոլոր պարտված խաղերում: Դա կախված է միայն նրանից, թե որքան ճիշտ քայլեր ես ձեռնարկում ճիշտ պահերին: Գումարած մի քիչ էլ հաջողություն գրոհների և պաշտպանության ճիշտ կազմակերպման գործում:
Մենք գիտենք մեր խնդիրների մասին: Գիտենք, թե որտեղ ենք սխալվում և լուծումներ ենք փնտրում»,- Բենիտեսին մեջբերում է Daily Mirror-ը:








































