Բեռլինյան կինոփառատոնում փետրվարի 8-ին ամերիկյան դերասան Ջոզեֆ Գորդոն Լևիթը, ով հայտնի է «Ամռան 500 օր» և «Սև ասպետ. Լեգենդի վերադարձը» ֆիլմերից, ներկայացրել է իր առաջին կինոդեբյուտը՝ «Դոն Ժուանի կրքերը» («Don Jons addiction»):
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ջոն անունով տղան, ով բարմեն է աշխատում, սովորում է համալսարանում, մարզասրահ է հաճախում, երեկոյան աղջիկների է գայթակղում գիշերային ակումբներում, կիրակի գնում է եկեղեցի ու ընթրում ընտանիքի հետ:
Սցենարի համաձայն՝ նրա միակ կիրքը պոռնոկայքերն են: Նա օրեր շարունակ համացանցով պոռնո է դիտում, մինչև բարում չի հանդիպում մի աղջկա (Սքարլեթ Յոհանսոն): Առաջին հայացքից իսկ նրան թվում է, թե աղջիկն ընդունակ է փոխել իր կյանքն ու օգնել հաղթահարել պոռնոկայքերից կախվածությունը:
Ինչպես նշել է դերասանը՝ իր ռեժիսորական դեբյուտի համար ոգեշնչում է գտել ժամանակակից հասարակության մեջ և ցանկացել է դրանով վեր հանել ժամանակակից աշխարհի միանգամից մի քանի խնդիրներ:
Բացի Սքարլեթ Յոհանսոնից, ֆիլմում նկարահանվել է նաև Ջուլիանա Մուրը:



































