Չիլիի Վինա դել Մար մրցաշարի քառորդ եզրափակչում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն առավելության է հասել իր հայրենակից Դանիել Խիմենո-Տրավերայի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Մրցավեճն ավարտվել է 6:1, 6:4 հաշվով` հօգուտ Նադալի: Այն տևել է 1 ժամ 24 րոպե: Կիսաեզրափակչում 26-ամյա իսպանացին կմրցակցի ֆրանսիացի թենիսիստ Ժերեմի Շարդիի հետ:
Եզրափակչի երկրորդ ուղեգիրը կխաղարկեն արգենտինացի Կարլոս Բերլոկն ու նրա հայրենակից Օրասիո Սեբալյոսը:








































