Իտալիայում նախընտրական քարոզարշավի անցկացումը կարող է հարցականի տակ դնել այս տարի Սան Ռեմո առողջարանային քաղաքում ավանդաբար անցկացվող Իտալական երգի փառատոնի անցկացման հարցը: Այն կազմակերպվում է 1951-ից՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Ազատության ժողովուրդ» կուսակցության ղեկավար, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ուրբաթ օրը հայտարարել է, որ փառատոնի ուղիղ հեռարձակումը «կխոչընդոտի ապագա կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածուների նախընտրական հայտարարությունները ընկալելուն», և պահանջել է երաժշտական փառատւնի անցկացումը տեղափոխել մարտին:
Բանն այն է, որ փառատոնի առաջին 3 երեկոները համընկնում են Բեռլուսկոնիի, կառավարության ներկայիս ղեկավար Մարիո Մոնտիի և ձախ Դեմոկրատական կուսակցության քարտուղար Պիեռ-Լուիջի Բերսանիի նախընտրական ամփոփիչ ելույթների ժամերին:
Այս տարի փառատոնը կանցկացվի փետրվարի 12-20-ը, իսկ նախագահական արտահերթ ընտրությունները նշանակված են փետրվարի 24-25-ին:











































