Մոտ 100 հազար մարդ Եմենի հարավային Թաիզ քաղաքում մասնակցում է հակակառավարական ցույցի, որտեղ պահանջում են գործող նախագահ Աբդալլահ Սալեհի հրաժարականը:
Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նմանատիպ հանրահավաքներ են կայացել նաև Եմենի մյուս քաղաքներում:
Հարյուր հազարանոց այս հանրահավաքի պատճառն այն փաստն է, որ ապրիլի 8-ին Թաիզում ցուցարարներին ցրելու ժամանակ սպանվել էր 4 ցուցարար: Այդ օրը վիրավորվել էր մոտ 400 մարդ: Ցուցարարներն այս ամենում մեղադրում են Եմենի ուժային կառույցներին, իշխող Համազգային ժողովրդական կոնգրեսին, որը գլխավորում է երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը:
Հիշեցնենք, որ արդեն երկու ամիս Եմենում տեղի են ունենում բողոքի ցույցեր, որի մասնակիցները պահանջում են երկիրն ավելի քան 30 տարի գլխավորող Սալեհի հրաժարականը:
Այս ընթացքում սպանվել է մոտ 120 մարդ, մի քանի հազար մարդ վիրավորվել է:







































