ՀՀ նախագահի ինքնաբացարկ հայտարարած թեկնածուն՝ Արամ Հարությունյանը, լրագրողներին հայտնել էր. «Իմ պահվածքի համար շատերն են մոտեցել ու շնորհակալություն են հայտնել համակիրներից մինչև քաղաքական գործիչներ՝ Գուրգեն Եղիազարյան, Կարապետ Ռուբինյան, Արշակ Սադոյան, Սպարտակ Սեյրանյան»:
Սակայն Սպարտակ Սեյրանյանը «Առավոտին» հայտնեց, թե պատահաբար է անցել ԿԸՀ մոտով ու, տեսնելով հացադուլավորին, մոտեցել է: «Ես ոչ թե շնորհակալություն եմ հայտնել, այլ ընդամենը հետաքրքրվել եմ նրա առողջությամբ»,- պարզաբանեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը:









































