Երկու սեռերի ամուսնացածներն էլ դավաճանում են, դա արել են ու կանեն: Դավաճանության պատճառներն ու նպատակները կարող են տարբեր լինել,- հայտնում է facenews.ua-ն:
Ամենատարածվածն ալկոհոլային դավաճանությունն է: Եթե առավոտյան առաջինի միտքն է. «Ե՞ս: Ինչպե՞ս կարող էի», մյուսը կարող է մտածել. «Դե լավ, խմած եմ եղել»: Տղամարդիկ, որպես կանոն, նման գիշերային արկածներից հետո աշխատում են հեռանալ նախքան նրա արթնանալը:
Երկրորդ տեղում հեռավորության պատճառով դավաճանությունն է: Ու բոլորովին կարևոր չէ՝ ինչու եք դուք իրարից հեռու: Դավաճանությունների այս խմբին կարելի է դասել նաև կուրորտային սիրավեպերն ու սեքսը գործուղման ժամանակ: Եվ սա բոլորովին չի նշանակում, թե պետք է ինչ-որ բան փոխել կյանքում:
Հաճախ հանդիպում է «ի հեճուկս» դավաճանությունը: Այսպիսի բան տեղի է ունենում, երբ դուք ձեզ հարցնում եք. «Ինչո՞վ եմ ես ավելի վատը»: Կա նաև կանացի ինտուիցիա և ամուսնուն կասկածելու տարբերակը:
Շատերը դավաճանում են պարզապես մարզական հետաքրքրությունից դրդված: Եվ ոչ միայն տղամարդիկ: Կինը կարող ստուգել իր հմայքի ուժը՝ փորձելու համար ստանալ այն հմայիչ սևահերին, որը միայնակ է գնում ֆիթնես-ակումբ:
Եվս մեկ դավաճանություն է այսպես կոչված՝ «հաշվարկով ամուսնությունը»: Պարտադիր չէ ամուսնանալը, կարևորը հորիզոնում հարուստ սիրեկանի հայտնվելն է, որը, ի տարբերություն ներկա կողակցի, կարող է թանկարժեք նվերներ անել: Մեկ այլ խնդիր է հարուստ ամուսինը: Այդ դեպքում ստիպված անհրաժեշտ ուշադրությունը փնտրում են ուրիշ տեղ:
Կա նաև դավաճանության «այդպես ստացվեց» տեսակը:









































