77-ամյա Դորոտի Մակլենանը ձողացատկի, հեպտատլոնի և սպրինտի աշխարհի գործող չեմպիոն է: Բանկային նախկին ծառայողը տասը ոսկե մեդալ է ստացել և բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ է սահմանել այն պահից սկսած, երբ սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ թեթև ատլետիկայով, իսկ դա 50 տարեկանում է տեղի ունեցել:
Այժմ կինը պատրաստվում է աշխարհի նոր չեմպիոն դառնալ և այդ նպատակով շաբաթը երեք անգամ սպորտդահլիճ է այցելում: Դորոտիին օգնում է իր մարզիչ որդին: Թոշակառու կինը 1991 թվից սկսած մասնակցել է բոլոր World Masters European Masters-ին և ամեն անգամ մեկ մեդալ շահել: Նա ասում է, որ այժմ 42 մեդալ ունի, որոնցից 35-ը՝ ոսկե:
Չնայած մոտենում է իր 80-ամյակին, Դորոտին որոշել է մասնակցել 100 մետր տարածության վազքին և հույս ունի ռեկորդ սահմանել British Masters առաջնությունում, որը տեղի կունենա փետրվարի վերջին:









































