Գերմանիայի նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ երկրի նախագահ Յոահիմ Գաուկը Բունդեսթագի ընտրությունները 2013 թ. սեպտեմբերի 22-ին նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:
Այդ օրն ավելի վաղ առաջարկվել էր նախարարական կաբինետի կողմից: Բունդեսթագի 18-րդ գումարման պատգամավորների ընտրության օրը միաժամանակ տեղական ընտրություններ տեղի կունենան Գեսսենում: Գերմանիայի խորհրդարանի լիազորությունները 4 տարով են: Բունդեսթագում հայտնվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը: Infratest Dimap հետազոտական կենտրոնի հարցումների արդյունքներով՝ Անգելա Մերկելի կուսակցությունը կարող է ակնկալել ձայների 39 %-ը: Կառավարող կոալիցիայի մաս կազմող «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» ներկայումս քաղաքացիների ընդամենը 4 %-ի համակրանքն է վայելում:
Ընդդիմադիր «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը» աջակցում է ընտրողների 29 %-ը, «Կանաչների միությանը»` 15 %-ը, «Ձախերին»` 6 %-ը: «Ծովահենային կուսակցության» օգտին պատրաստ է քվեարկել քաղաքացիների 3 %-ը:











































