Մադրիդի «Ռեալ»-ի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Դենիս Չերիշևը հայտնել է, որ իրեն ավելի շատ իսպանացի է զգում, քան ռուս: Երիտասարդն ակնարկել է նաև, որ չի պատրաստվում Ռուսաստան տեղափոխվել:
«Ես հարգանքով եմ վերաբերվում ռուսաստանյան ակումբներին, որոնք ինձ տեղափոխության առաջարկ են արել: Սակայն կցանկանայի կարիերաս շարունակել Եվրոպայում:
Ես 5 տարեկանից ապրում եմ Իսպանիայում և ինձ ավելի շատ իսպանացի եմ զգում, քան ռուս: Ուզում եմ ապագայում ևս հանդես գալ Իսպանիայում: Եթե ոչ, ապա՝ Անգլիայի կամ Գերմանիայի առաջնություններում»,- ռուսաստանյան լրատվամիջոցները մեջբերում են Չերիշևի խոսքերը:








































