Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մայքլ Կերիկը մրցաշրջանի ավարտին կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, կողմերը համաձայնության են եկել:
Ամռանը Կերիկի պայմանագրի ժամկետը կերկարաձգվի ևս երկու տարի, իսկ աշխատավարձի չափը կմնա նույնը՝ շաբաթական 80.000 ֆունտ:








































