Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը և նրա գրասենյակը ոչինչ չեն կարող անել Facebook-ում երկրի գլխավոր նախագահի անունից բացված կեղծ օգտահաշվի հետ:
Էստոնիայում նման զեղծարարությունները դիտարկվում են որպես «ինքնության» կամ անձնական տվյալների գողություն:
Անգլերենով բացված կեղծ օգտահաշվում կա արդեն 45 ընկեր, Իլվեսի մասին հավելյալ տեղեկություն, օրինակ՝ «ես սիրում եմ քաղցրաբլիթ, նախագահի աշխատանքը շատ զվարճալի աշխատանք է»՝ մեջբերում է Ohtuleht թերթը:
Ի հավելումն դրա՝ օգտահաշվում նշվում է, որ Էստոնիայի նախագահը կապված է Էլհեավո Սանտորում անունով մի տղամարդու հետ:
«Նախագահի գրասենյակի աշխատակիցները արել են հնարավորը՝ հեռացնելու համար կեղծ հաշիվը»,- ասել է Էստոնիայի նախագահի հասարակայնության հետ կապերի խորհրդական Թոմաս Սիլդամը:









































