ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այսօր մինչև ժամը 18:00-ն որոշել է ՍԴ դիմում ներկայացնել ընտրությունները երկշաբաթով հետաձգելու համար: Քանի որ ՍԴ դիմելու վերջնաժամկետը կիրակի է, ուստի որոշել են այսօր դիմել՝ կիրրակի օրը փաստի առաջ չկանգնելու համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի համակարգող Մանյա Այվազյանը:
Դիմումում նշված է նաև, որ ցանկացած պահի Պարույր Հայրիկյանը կարող է հետ վերցնել որոշումը ընտրությունները չհետաձգելու համար:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































