Marca-ն տեղեկացնում է, որ անցած 2012թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ էր գումար հատկացնել «Մալագա»-ի կիսապաշտպաններ Իսկոյի ու Սանտի Կասորլայի տրանսֆերների ձեռքբերման համար:
«Մալագա»-ն, որը ֆինանսական լուրջ խնդիրների առջև էր կանգնել, պատրաստ էր ֆուտբոլիստներին բաց թողնել 35 մլն եվրոյի դիմաց:
Ժոզե Մոուրինյոն, ով պետք է վերջնական որոշում կայացներ այդ տեղափոխությունների կապակցությամբ, հրաժարվել է «Ռեալ» հրավիրել իսպանացի ֆուտբոլիստներին: Պորտուգալացին ընտրել է «Տոտենհեմ»-ի նախկին կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, իսկ անգլիական ակումբը 37 մլն եվրո է ստացել:
Հիշեցնենք, որ Կասորլան 19 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ», իսկ Իսկոն նոր համաձայնագիր ստորագրեց «Մալագա»-ի հետ՝ 35 մլն եվրո հրաժարագնով:


































