Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

«Կառֆուրը» երկար է ծանրութեթև անում

Հիպերմարկետների «Կառֆուր» (Carrefour) ֆրանսիական ցանցը, որը Եվրոպայում խոշորագույնն է, իսկ աշխարհում՝ մեծությամբ երկրորդը ամերիկյան Wal-Mart-ից հետո, առաջին քայլն արել է Ֆրանսիայում` 1957 թ.: Առաջին հիպերմարկետը «Կառֆուրը» բացել է 1962 թ.: Եվրոպայում «Կառֆուրը» առաջատար դիրքեր գրավեց, երբ 2000 թ. ձեռք բերեց Promodes առևտրային ցանցը:

Ներկայում «Կառֆուրը» Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի շուրջ 35 երկրներում ավելի քան 15 հզ. 500 առևտրային կենտրոն ունի: Բացի համանուն բրենդով հիպերմարկետներից, «Կառֆուրի» առևտրային կենտրոնները ներկայացված են նաև Champion, Shopi և Marche Plus անվանումներով, փոքր խանութներով: Ընկերության գլխավոր բաժնետերերն են Halley Family Group-ը (13.03 %), Blue Capital S.a.r.l.-ը (9.09 %): 2012-ի վերջին քառորդում հիպերմարկետների ցանցի միջին շրջանառությունը կազմել է 22.85 մլրդ եվրո, իսկ տարեկան միջին առևտրաշրջանառությունը գնահատվում է շուրջ 100 մլրդ եվրո:

Ռուսական շուկայում «Կառֆուրի» ներկայացված լինելու մտադրության մասին 1990-ականներից շրջանառվող լուրերը հաստատվեցին 2009-ին. հունիսին առաջին կենտրոնը բացվեց Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, իսկ նույն տարվա սեպտեմբերին երկրորդ կենտրոնը՝ Կրասնոդարում, և մինչև տարեվերջ ընկերությունը ծրագրում էր բացել ցանցի երրորդ հիպերմարկետը՝ Լիպեցկում: Սակայն շուտով «Կառֆուրը», վաճառելով իր ակտիվները, հեռացավ ռուսական շուկայից՝ որոշումը հիմնավորելով հետագա աճի անհնարինությամբ: 2010-ի փետրվարին «Կառֆուր» հիպերմարկետները Ռուսաստանում վերջնականապես փակվեցին:

Դրանից որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին, որ «Կառֆուրը» մտադիր է մուտք գործել վրացական շուկա. սկզբում ժամկետ նշվեց մինչև 2011 թ. վերջը, բայց նախապատրաստական աշխատանքները ձգձգվեցին, և առաջին ու առայժմ միակ կենտրոնը՝ մոտ 13 հզ. ք/մ տարածքով, բացվեց 2012 թ. սեպտեմբերին՝ Թբիլիսիում: Վրաստանում աճի հնարավորությունները, ըստ վերլուծաբանների, զգալի են: Մանրածախ ցանցն այնտեղ ներկայացված է մի քանի տեղական ցանցերով, որոնցից ամենամեծը՝ «Պոպուլին», միավորում է 45 սուպերմարկետներ, տնտեսության աճը տարեկան 6-7 % է, ներդրումային միջավայրը՝ բարենպաստ:

Ադրբեջանում «Կառֆուրն» առայժմ ներկայացված չէ:

Անցած տարի լուրեր տարածվեցին Հայաստան «Կառֆուրի» մուտք գործելու մասին: Նախ՝ նշվեց, որ առաջին հիպերմարկետը կբացվի մինչև 2012-ի վերջը, ապա տեղեկություններ եղան, որ տեղական օլիգարխիան է «ծառս եղել», և իշխանությունները խոչընդոտում են հիպերմարկետների մուտքին: Ոչ պաշտոնապես, սակայն շատ բազմիմաստ գրառում ի պաշտպանություն «Կառֆուրի Twitter-ում արեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Կողմ» արտահայտվեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինքը՝ «Կառֆուրը» «Առաջին լրատվական»-ին պատասխանել էր, որ ուսումնասիրում է շուկան: Տեղեկություններ կան նաև, որ «Դալմա Մոլի» փոխարեն «Կառֆուրին» տեղ են հատկացնելու կինո «Հայրենիքի» շրջակայքում:

Ինչևէ: Հաշվի առնելով այն, թե որքան ժամանակ է հարկավոր եղել ռուսական և վրացական շուկաներ մուտք գործելու համար, հայաստանցիներիս մնում է զինվել համբերությամբ և սպասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում