Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Կազմվել է Դեդ Հասանի թշնամիների ցուցակը. ԶԼՄ-ներ

Մոսկվայում սպանված քրեական աշխարհի պատրիարք Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) գողական կլանի մասնակիցները կազմել են նրա թշնամիների ցուցակը, որոնք կարող են առնչություն ունենալ նրա մահվանը. ցուցակում ներառվել է շուրջ 20 ազգանուն և գողական մականուններ, հաղորդում է «Իզվեստիա»-ն:

Թերթը, վկայակոչելով ՌԴ հատուկ ծառայությունների աղբյուրը, նշում է, որ առաջին ցուցակը հայտնվել է դեռևս անցած տարվա վերջին՝ մինչ Դեդ Հասանի մահը: Փաստացիորեն ցուցակը կազմել է հենց նա: Դա պատասխան էր ՝ ուղղված օրենքով գող Մերաբ Ջանգվելաձեի (Մերաբ Սուխումսկի), Ջեմալ Միքելաձեի (Ջեմո) և գողական աշխարհի ադրբեջանական թևի առաջնորդ Ռովշան Ջանիջի (Ռովշան Լենքորանսկի) դեմ: Նրանք Դուբայում կազմակերպել էին գողերի հանդիպում, որի ընթացքում թագադրել էին միանգամից 16 երիտասարդ հեղինակությունների:

Դեդ Հասանի պատասխանը եղել է այն, որ «դատապարտել է իր թշնամիների բոլոր սաներին», սակայն ժամանակ էր տվել նրանց՝ պայման դնելով, որ նրանք պետք է ապաշխարեն և դուրս գան Մերաբի, Ռովշանի և Ջեմոյի կլանից: Նրանց մի մասը, վախենալով, հենց այդպես էլ արել է:

Դեդ Հասանի սպանությունից հետո «ցուցակ 16»-ը ձևափոխվում է: Դրանում ներառվում են Հասանի թշանմիների անունները, որոնք, նրա կողմնակիցների կարծիքով, առնչվում են սպանության հետ: Ցուցակի առաջին տեղերը զբաղեցնում են Ռովշան Լենքորանսկին, նրա «աջ ձեռք» Ռուֆաթ Նասիբովը և Ջեմոն:

Հատուկ ծառայության տվյալներով՝ Դեդ Հասանի սպանության ենթադրյալ պատվիրատուներին և կատարողներին որոնելու և հաշվեհարդար տեսնելու համար արդեն ուղարկվել են վարձկաններ:

Աղբյուրի խոսքերով՝ Դեդ Հասանն ունեցել է մասնագիտացված վարձու մարդասպանների մի քանի խումբ, որոնք եղել են նախկին մարզիկներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ: Նրանք ամսական ստացել են 20 հազար դոլար և «պարգևատրում» յուրաքանչյուր կատարված «պատվերի» դիմաց:

Շատ հավանական է, որ հենց այս վարձկաններն են վերջերս սպանել օրենքով գող Ռովշանին: Ջեմոյին փաստացիորեն փրկել են իրավահ մարմինները՝ ձերբակալելով նրան: Ինչ վերաբերում է Ռուֆոյին, ապա հստակ տեղեկատվություն դեռևս չկա: Աղբյուրների մի մասը 100%-ով վստահ է, որ նա սպանվել է Մոսկվայում հունվարի 28-ին, իսկ մյուսները հերքում են դա:

Լրտեսները չեն բացառում, որ Ստամբուլում Ռովշանի դեմ մահափորձի կազմակերպման հարցում Դեդ Հասանի մարդկանց օգնել են քրդերը:

Ռուսաստանի հատուկ ծառայությունները դեռևս հստակ պատասխան չեն ստացել Թուրքիայում Ռովշան Ջանիջի դեմ մահափորձի հանգամանքների և նրա մահվան հաստատման վերաբերյալ:

ՌԴ հատուկ ծառայությունների աղբյուրը նշել է, որ իրենք գրեթե վստահ են, որ նա սպանվել է, և հավելել, որ Բաքվից հաղորդագրություններ են ստացվում, որ ողջ է, հանգստանում է Դուբայում և հեռախոսակապի մեջ է գնտվում հարազատների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում