Բանգլադեշում՝ մայրաքաղաք Դաքայից ոչ հեռու, լաստանավ է խորտակվել, որի վրա եղել է 100 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հաղորդվում է, որ լաստանավը բախվել է մեկ այլ նավի: Առայժմ հաջողվել է փրկել 25 մարդ: Մյուսների ճակատագիրը դեռևս անհայտ է: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: