Թուրքիայի խորհրդարանը երեկ օրինագիծ է ընդունել երկրում ահաբեկչական կազմակերպությունները ֆինանսավորող անձանց դեմ քրեական պատժի մասին: Այս մասին հայտնում է Sabah թերթը:
Համաձայն օրինագծի՝ ահաբեկիչներին կամ ահաբեկչական կազմակերպությունները ֆինանսավորող անձանց կսպառնա 5-10 տարի ժամկետով ազատազրկում:
Թուրքիայի և անկախ քրդական պետության ստեղծում պահանջող Քրդստանի աշխատավորական կուսակցության հակամարտությունը շարունակվում է ավելի քան 25 տարի: Զինված պայքարը ավելի քան 40 հազար մարդու կյանք է խլել:
Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:







































