Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»

Ա. Նազարյանի գործով դիմում գլխավոր դատախազին՝ դատավոր Մարդանյանին քրեական հետապնդման ենթարկելու համար

ՀՀ ԶՈՒ լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության (2010, հուլիսի 27, Մեհրաբներ, Տավուշ) գործով դատավարությունն ընթանում է կոպտագույն խախտումներով:
տուժողի իրավահաջորդները այդ կապակցությամբ երեկ դիմել են գլխավոր դատախազին՝ դատավոր Սամվել Մարդանյանին քրեական հետապնդման ենթարկելու համար:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պատճենը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Արդարադատության խորհրդին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյանին, ՀՀ Հնրային խորհրդին՝ Թիվ 90758210 քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանից

Դիմում

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ, 2011թ.օգոստոս ամսից ընթանում է ՀՀ ՊՆ զինված ուժերի սպա, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը (քրեական գործ թիվ 90758210):

Քրեական գործով իրականացվել է հանցավոր նախաքննություն, որի նպատակն է եղել ոչ թե Արտակ Նազարյանի մահվան իրական հանգամանքների և դրա համար մեղավոր անձանց բացահայտումը, այլ դրանց կոծկումը, կեղծ վարկածի առաջքաշումը և դա հիմնավորելու համար ակնհայտ կեղծ և արհեստական ապացույցների հավաքումը:

Դատական քննության ընթացքում թե՛ տուժող կողմը և թե՛ պաշտպանության կողմը ներկայացրել են բազմաթիվ միջնորդություններ, որոնք նպատակ ունեին լրացնել նախաքննության բացթողումները, բացահայտել նախաքննության մարմնի կատարած ապօրինությունները, և ի վերջո բացահայտել Ա. Նազարյանի մահվան իրական հանգամանքները: Սակայն մեղադրանքը պաշտպանող զինվորական դատախազները և դատավոր Սամվել Մարդանյանը, ովքեր ըստ էության հանդես են գալիս որպես մեկ կողմ, դատավարությունը տանում են Ա. Նազարյանի ինքնասպանության կեղծ վարկածը ամեն գնով հիմնավորելու ուղղությամբ: Նրանք, մերժելով մեր միջնորդությունները, հրաժարվում են քննության առարկա դարձնել ճշմարտության բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ Արտակ Նազարյանին մահվանից մինչև մոտ 6 ժամ առաջ և մահվանից ոչ շատ առաջ պատճառված ֆիզիկական վնասվածքների ծագումը և դրանց համար մեղավոր անձանց, նշանակել Նազարյանի հագուստի դատակենսաբանական-դատաքիմիական համալիր փորձաքննություն, բջջային կապի հեռախոսային օպերատորներից պահանջել գործով անցնող մի շարք անձանց (տուժող, ամբաստանյալ, վկաներ), հետմահու դատահոգեբանական կրկնակի փորձաքննություն իրականացնելու միջնորդությունը, դատահոգեբան Էլդա Գրինին իր տված եզրակցության շուրջ հարցաքննության հրավիրելը, հանգուցյալ Արտակ Նազարյանի զրահբաճկոնի դատաձգաբանական փորձաքննության նշանակումը, և այլն:

Ս.թ. փետրվարի 5-ին կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Ս. Մարդանյանը մերժեց մեր կողմից ներկայացված գործի բացահայտման համար կարևորագույն նշանակություն ունեցող միջնորդությունը՝ որպես վկա դատարան հրավիրելու և հարցաքննելու դատաձգաբան փորձագետներին, ովքեր եզրակացություն էին տվել այն մասին, որ մարտական հենակետի անձնակազմի 11 զինծառայողներից վերցված խծուծներում յոթի մոտ առկա են եղել կրակոցի լրացուցիչ արգասիքներ հանդիսացող պղնձի մետաղացման հետքեր, ինչը կարող էր վկայել այն մասին, որ նշված յոթ զինծառայողները կարող էին գտնվել Նազարյանի մոտակայքում նրա վրա արձակված կրակոցի պահին: Միջնորդության անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ վկայից ակնկալվում էր մասնագիտական պարզաբանում այն մասին, թե ինչ հեռավորության վրա է պետք գտնվել կրակոցից, որպեսզի մարդու վրա մնան կրակոցի արգասիքներ, և որքան ժամանակ կարող են պահպանվել դրանք: Դատարանում փորձագետի փոխարեն այդ հարցերի պատասխանը տալու հավակնություն էր դրսևորել ավելի վաղ որպես վկա հարցաքննված ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Լևոն Պետրոսյանը, իսկ տվյալ դատական նիստի ընթացքում այդպիսի հավակնություն դրսևորեց մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը:

Միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը ցանկացավ հանդես գալ հայտարարությամբ, սակայն դատավոր Մարդանյանը արգելեց դա անել, իսկ այն բանից հետո, երբ Ռ. Մարտիրոսյանը պնդեց, դատավոր Մարդանյանը հայտարարեց, որ դատական սանկցիա է կիրառում նրա նկատմամբ և նրան հեռացնում է դատական նիստերի դահլիճից: Հարկ է նշել, որ Ռ. Մարտիրոսյանը դատավոր Մարդանյանի որոշմամբ դատական նիստերի դահլիճից հեռացվում է արդեն հինգերորդ անգամ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանին դատական նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ որոշումները անօրինական են և նպատակ են հետապնդում սահմանափակել տուժողի իրավահաջորդի իրավունքները: Ամեն անգամ, երբ դատավոր Ս. Մարդանյանը հայտնվում է օբյեկտիվ ճշմարտության բացահայտումը խոչընդոտելու պարտադրանքի առաջ, նա դիմում է սադրանքի՝ կոպիտ կերպով սահմանափակելով դատավարության ընթացքի վերաբերյալ իր դիրքորոշումը արտահայտելու՝ տուժող կողմի իրավունքը, ինչի դեմ ընդվզելու արդյունքում արդեն հինգ անգամ դատարանի դահլիճից հեռացնում է Ռ. Մարտիրոսյանին:

Ռ. Մարտիրոսյանը, լինելով դատավարության կողմ հանդիսացող տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, չի կարող հեռացվել դատական նիստերի դահլիճից, քանի որ դրանով տուժողի իրավահաջորդը մեղադրանքը պաշտպանող դատախազների, ինչպես նաև ամբաստանյալների պաշտպանությունն իրականացնող փաստաբանների համեմատ հայտնվում է անհավասար վիճակում: Թեպետ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի 7-րդ մասի տառացի մեկնաբանությունից չի բխում, որ դատական նիստերի դահլիճից հեռացվելու արգելքը տարածվում է նաև տուժողի՝ [իրավահաջորդի] փաստաբան չհանդիսացող ներկայացուցչի վրա, սակայն տուժողի [իրավահաջորդի] ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ, անկախ այն հանգամանքից՝ փաստաբան է թե ոչ, պետք է օգտվի այդ անձեռնմխելիությունից, քանի որ դա է պահանջում ՀՀ Սահմանադրությամբ և մի շարք միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը:

Արդար դատաքննության իրավունքի հիմնարար սկզբունք է դատավարության կողմերի հավասարությունը, որի էությունն այն է, որ դատավարության կողմերը դատաքննության ընթացքում պետք է օգտվեն իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություններից, և բոլոր այն դեպքերում, երբ դատավարության մի կողմի նկատմամբ այդ պահանջը /սկզբունքը խախտվում է, դրա արդյունքում խախտվում է նաև արդար դատաքննության իրավունքը: Այսպիսով, դատական նիստերի դահլիճից տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի իրավունքների սահմանափակումը և նրա դեմ դատական սանկցիա կիրառելը ակնհայտ անարդար դատական ակտեր են, որոնք կատարողը ենթակա է քրեական հետապնդման՝ համաձայն քրեական դատավության օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասի:

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք հարուցել քրեական գործ և օրենքով սահմանված ընթացակարգով որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Ս. Մարդանյանին:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյան
Ներկայացուցիչներ
Ռուբեն Մարտիրոսյան
Մուշեղ Շուշանյան
07.02.2013թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում