Անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ տեղափոխվել է «ՊՍԺ» իր մրցանակների շարքը հարստացնելու համար:
«Ցանկանում եմ հաջողություններ ունենալ խաղադաշտում: Ցանկանում եմ չեմպիոն դառնալ ու շատ տիտղոսներ նվաճել: Հենց այդպիսին է եղել իմ մենտալիտետը ողջ կարիերայիս ընթացքում:
Եթե դու հստակ նպատակ ունես, ապա այն անփոփոխ է մնում ողջ կարիերայիդ ընթացքում: Նայեք Ռայան Գիգզին ու Փոլ Սքոուլզին: Նրանք արդեն ի վիճակի չեն ամեն մի խաղ խաղալ, բայց երբ խաղադաշտում են, շատ մեծ ազդեցություն են ունենում խաղի ելքի վրա: Հենց այդ կերպ էլ ես եմ ուզում հաջող հանդես գալ», – անգլիացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:








































