Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դեմբա Բան պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի առաջիկա խաղում, չնայած որ «Նյուքասլ»-ի դեմ խաղում Ֆաբրիսիո Կոլոչինին կոտրեց նրա քիթը:
27-ամյա հարձակվողը մարզվում է ու խաղադաշտ է դուրս գալու հատուկ պաշտպանիչ դիմակով, որը պատրաստվել է Միլանում հատուկ նրա համար, հայտնում է The Daily Mail-ը:
Նշենք, որ այս տուրում «Չելսի»-ի մրցակիցն է լինելու «Ուիգան»-ը:









































