Իտալական Eni նավթագազային ընկերության գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին մեղադրվում է Ալժիրում անօրինական պայմանագրերի կնքման մեջ: Խոսքը Eni-Saipem դուստր ձեռնարկության կողմից նավթի հորատանցքերի շահագործման համար ձեռք բերված պայմանագրերի մասին է: Հետաքննությունը կասկածում է, որ ընկերությունը շահութաբեր գործարքի համար կաշառք է տվել: Այս գործի քննությունը շարունակվում է անցյալ տարվա վերջից:
Ընկերության ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որտեղ հերքել է որևէ անօրինական գործարքին իրենց մասնակցությունը:
Eni-ն Իտալիայում խոշորագույն արդյունաբերական ընկերություն է, որի շուկայական կապիտալիզացիան, այսինքն ակցիաների համախառն արդյունքը 2008 թ. դրությամբ կազմել է 138 մլրդ դոլար:









































