Երեկ տեղեկացրել էինք, որ հատուկ ջոկատայինները Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործի շրջանակներում հատուկ օպերացիա են իրականացրել:
Armtimes.com-ի տեղեկություններով այդ օպերացիայի արդյունքում սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 5-ի:
ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից փորձեցինք ճշտել ձերբակալվածների վերաբերյալ տեղեկությունը: Ի պատասխան մեր հարցի՝ ԱԱԾ լրատվականից ասացին, որ այդ տեղեկությունը նախաքննական գաղտնիք է:
armlur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Ավան-Առինջում շենքերից մեկի մուտքից ձեռնաշղթաներով դուրս են բերել ոմն Սուրեն Եսայանի: Իսկ ավելի ուշ ձերբակալել են եւս երկու հոգու: Բնակիչները կարծիք էին հայտնել, որ հնարավոր է իրավապահները որոնում են Ավան-Առինջում հայտնի Սուրենի եղբորը` Կարեն Եսայանին` «Թիզ» մականվամբ: Բնակիչները տեսել են, թե ինչպես են հատուկ ջոկատայիններն առգրավել Կարեն և Սուրեն Եսայանների ավտոմեքենաները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










































