Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները հաստատել են ֆինանսական Fair Play-ի համաձայնագիրը, որը ուժի մեջ կմտնի գալիք տարվանից:
Համաձայնագրում կան երկու կարևոր կետեր. նախ սահմանափակումներ կմտցվեն աշխատավարձերի չափերի մեջ, իսկ երկրորդ՝ ակումբների վնասները չպետք է գերազանցեն 105 մլն ֆունտը առաջիկա երեք տարիներին: Պայմանները չկատարելու դեպքում ակումբներին խիստ պատիժ է սպասվում:
Նշենք, որ այս համաձայնագրի կնքման օգտին են քվեարկել 20 ակումբներից 14-ը:








































