Օսթինում SXSW համաժողովի ժամանակ Google X հետազոտական ստորաբաժանման ղեկավարը, ով հայտնի է որպես Աստրո Թելեր (Աստղագուշակ), հայտարարել է, որ Google Glass-ին կործանեց ավելորդ գովազդը, որն ընկերությունը չկարողացավ հաղթահարել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Մենք նախագծի նկատմամբ թույլ տվեցինք շատ մեծ ուշադրություն»,- ասել է նա: Ընկերությունը չի կարողացել լայն լսարանի համար հստակեցնել, որ դյուրակիր համակարգիչը՝ կառուցված մի քանի լինզաներով և 1500 դոլար արժողությամբ, չի կարող լիովին կատարյալ ապրանք լինել»:
Նախագիծը դադարի մեջ է՝ սխալները վերլուծելու և նոր ռազմավարություն մշակելու համար: Սակայն բիզնես-սեգմենտում ակնոցները նախկինի պես վաճառվում են:










































