«Միլան»-ը որոշ ժամանակով կորցրել է պաշտպան Դանիելե Բոներային, ով վնասվածք է ստացել, տեղեկացնում է Football Italia-ն:
Ակումբի համար լավ նորություն է Սալի Մունտարիի վերադարձը:
Երեկ «ՍանտԱնջելո Լոդիջանո» թիմի դեմ ընկերական խաղի ժամանակ պաշտպան Դանիելե Բոներան ձախ ազդրի մկանն է վնասել:
Նշվում է, որ վնասվածքը Բոներային թույլ չի տա խաղալ «Կալյարի»-ի դեմ առաջիկա խաղում:
Իսկ ահա Սալի Մունտարին, որ մասնակցել է այդ ընկերական խաղին, նշեց իր վերադարձը գրեթե մեկ տարի ընդմիջումից հետո:




































