Ծնունդով Նյու Ջերսիից նախկին ամերիկացի զինվորական մեխանիկը փորձել է հայտնվել Սիրիայում՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը միանալու համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Վետերանին անվանում են Թայրոդ Նաթան Վեբսթեր Պյու։ Նա 47 տարեկան է։ Աշխատանքից հեռացվելով՝ նա 2015-ի հունվարին փորձել է Եգիպտոսով և Թուրքիայով Սիրիա ներթափանցել, սակայն թուրքական իշխանությունները նրան հետ են ուղարկել Եգիպտոս։ Այնտեղից Պյուն արտաքսվել է ԱՄՆ։
Նա ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայել է 1986-1990թթ.։ 1998 թվականին Պյուն իսլամ է ընդունել։











































