Blackstone Group LP ներդրումային հիմնդրամը գնում է Ուիլիս-թաուերը, որն ԱՄՆ-ում բարձրությամբ երկրորդ երկնաքերն է, ասվում է հիմնդրամի տարածած մամլո հաղորդագրության մեջ, գրում է vestifinance.ru-ն:
Գործարքի գումարը կազմում է 1,3 միլիարդ դոլար, որը Նյու Յորքից դուրս գտնվող գրասենյակային անշարժ գույքի համար ռեկորդային գին է:
Աղբյուրների խոսքերով՝ Չիկագոյում գտնվող երկնաքերի արժեքը կարող է 1,5 միլիարդ դոլար կազմել: Սեփականատերերի նախկին խումբը՝ Լլոյդ Գոլդմանը և Ժոզեֆ Չետրիտն այն MetLife-ից 2004թ. ձեռք են բերել 841 միլիոն դոլարով:
Երկնաքերը կառուցվել է 1973թ. և 25 տարի շարունակ երկրի ամենաբարձր շինությունն է համարվել: Դրա բարձրությունը 443մ է կազմում:










































